Վերակենդանացման բաժանմունքում ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց ընդհանուր թիվը 70 է. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ներկայացրել է բուժվողների հիվանդությունների պատմությունը.

Նախարարի փոխանցմամբ՝ կան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնցից շատերի մոտ դրական դիանամիկա չկա, սակայն մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ բժիշկների աշխատանքի. «Այս պահին միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ունենք ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ, այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է»,- նշել է նախարարը: