Եթե անգամ ԼՀԿ-ն բոյկոտում է, դրա մեջ արտառոց բան չկա, քաղաքական գործընթաց է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը որևէ տարօրինակ կամ արտառոց բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ իր ընդդիմադիր գործընկերները՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, կարող են բոյկոտել Ազգային ժողովի նիստերն ու չգալ խորհրդարան:

«Եթե անգամ ԼՀԿ-ն բոյկոտում է, դրա մեջ արտառոց բան չկա, քաղաքական նորմալ գործընթաց է»,- 24News-ի հետ զրույցում ասաց նա:

Պատգամավորը համակարծիք է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ այն հարցում, որ ընդդիմադիր ԼՀԿ-ականներրը դրսի օրակարգ են սպասարկում: «Համընկնումները 1-2-ը չեն, տրամաբանական շղթա կա, ինչը թույլ է տալիս առանց փաստերի, հաջորդական եզրահանգումներով հասկանալ՝ ինչ շահեր է սպասարկում «Լուսավորը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։