Այսօր պարզ դարձավ, որ իրավունքի նկատմամբ ծաղրը սահմաններ չունի. Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

քոչարյան պաշտպաններ դատ.jpg

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հենց հիմա ԱՀԿ-ն խոսում է ռիսկային խմբում գտնվող կալանավորված անձանց խնդիրների, կալանավորումների վերացման մասին, բայց ԱՀԿ-ում և Եվրովական երկրներում տեղյակ չեն, որ Հայաստանում`որոշ դատավորների համար դա առհասարակ ոչ մի նշանակություն չունի: Կարևորը «վեթինգի» հարմար «ճիշտ» դիրքավորումնա..: Այսօր պարզ դարձավ, որ իրավունքի նկատմամբ ծաղրը սահմաններ չունի»:

Ավելի վաղ հայտնել ենք, այսօր՝ մայիսի 13-ին, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ 3 եւ Արցախի մեկ վարչապետների միջնորդությունը: