Լիտվան Հայաստանին 10 600 դեմքի պաշտպանիչ վահաններ է տրամադրել․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

․

Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան փոխադրված 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները (3000-ը` բուժանձնակազմի օգտագործման, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար) Լիտվայի կառավարության անունից Հայաստանում Լիտայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,- ասվում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։