ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Առցանց ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքներն անընդհատ փոխվում և թարմանում են։
«Ճգնաժամը ճգնաժամ է նրանով, որ դրա պարամետրերը ժամանակ առ ժամանակ փոխվում։ Իսկ ո՞վ գիտի ինքը առո՞ղջ է, թե՞ առողջ չէ։ Վիրուսի ամբողջ տրամաբանությունն ու նենգությունը հենց դրա մեջ է, որ դեպքերի 70 տոկոսն ասիմպտոմ են», - նկատեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ խոսքը ոչ այնքան վարակվելու, այլ չվարակվելու մասին է, և փորձում են այնպես անել, որպեսզի վիրուսը կառավարելի լինի, այնուհետև հավելեց․
«Մենք չգիտենք՝ ովքեր են առողջ և հիվանդ, ոչ մի տեղ չգիտեն։ Ասիմպտոմ դեպքերն այնքան շատ են, որ այս սենյակում գտնվող մադկիկ, այդ թվում և ես, հնարավոր է, որ վարակված լինենք կորոնավիրուսով և սիմպտոմ չունենք, 20 օր հետո անցնի, այդպես էլ գլխի չընկնենք»։