Պարզ ա՝ ովքեր են կազմակերպել մարտի 1-ի սպանությունները և զինված խմբեր մտցրել ժողովրդի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին և դրանից հետո։ Գործը քննող քննչական խմբի ղեկաավարը, եթե փոխել է տարածքում կրակված պարկուճները, հասկանո՞ւմ է ինչ է դա նշանակում, նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան։ Քննչական խմբի ղեկաավարը հետախուզվում է, թող գա, պատմի՝ ի՞նչ է արել պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն ազգանունները», - այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով ընթացող քննությանը։ 

Վարչապետը նշեց, որ Մարտի 1-ի գործի քննությունը պետք է շարունակվի և ջանքեր պետք է գործադրվեն՝ քննչական խմբի ղեկավարին ձերբակալելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․

«Մեծ հաշվով՝ պարզ ա՝ ովքեր են կազմակերպել մարտի 1-ի սպանությունները և ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ։ Պետք է գնալ մինչև վերջ և կրակոցն իրականացրած անհատներին բացահայտել», - նշել է Փաշինյանը։