Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է եղել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

վթար

Մայիսի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի դիմաց, բախվել են BMW մակնիշի 36 GF 643 համարանիշի, Toyota Camry մակնիշի 36 PՏ 745 համարանիշի, LADA 4X4 մակնիշի 35 AN 176 համարանիշի, Mercedes մակնիշի 51 GG 500 համարանիշի և Renault մակնիշի 35 ZC 616 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։