Դպրոցականների հետ քննարկել է արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 15-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առաջարկով առցանց քննարկում է ունեցել Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների աշակերտների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից

Արման Թաթոյանը երեխաներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության գործում, անդրադարձել արտակարգ դրության սահմանափակումների արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության հարցին։

Երեխաներն իրենց հարցերն են ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք մեծապես վերաբերվել են հեռավար կրթությանը, նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանը, աշխատանքային իրավունքներին և այլն։