Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարից տուժած 25 քաղաքացիներից 12-ը դեռ Կապանի ԲԿ-ում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

357dab1c-8953-4278-a388-c20dfbb7b2ce.jpg

Երեկ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներց մեկը Կապանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանում գտնվող բուժկենտրոն։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։

Ավագյանն ասաց, որ Կապանի ԲԿ-ում բուժումը շարունակում է 12 հոգի՝ 5 մեծահասակ, 7 աշակերտ։  Մեծահասակներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։

«Երեխաների շրջանում ծանր դեպք չկա»,- նշեց մարզպետի օգնականը։

--00—ԶՀ