ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Մայիսի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Ռուբինյանց փողոցի կորպորացիայի պահեստարանից անհայտ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, գողացել են այլումինե պատուհաններ և պղնձյա մալուխ:
Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են գողությունը կատարողների ինքնությունը: Երևանի բնակիչ, 50-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 23-ամյա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: