Լավրովը ՀՀ-ի հետ հարաբերությունը գնահատում է դաշնակցային, ռազմական գործակցությունը՝ սերտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ag

ՀԱՊԿ ԱԳ նախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչփով խորհրդի նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները գնահատում է «դաշնակցային»:

«Սա վերաբերում է ՀԱՊԿ շրջանակում հարաբերություններին և մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ-շատ սերտ է», - հայտարարել է Լավրովը, ապա անդրադարձել նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային:

«Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը:

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական օգնությանը, որը տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ նույնպես հաստատել ենք սերտ և կառուցողական աշխատանք: Այս աշխատանքը մշտական, ամենօրյա և մասնագիտական է: Այնպես որ, ոչ մի խնդիր չի ծագում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: