Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել. Գոգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։

Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիվանդությունը թեթև է տանում։ Այս դեպքում կարելի է առանց ռիսկերի մեծ թվով մարդկանց ներգրավել բժշկական համակարգի հզորացմանը»։

--0-- ՍՊ