Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին լսելով՝ հայ բժիշկը Գերմանիայից վերադարձել է ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

բժիշկ

Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկ մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է Արսեն Մանուկյանը  օրեր առաջ վերադարձել է հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։  Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»,- գրել է նա: --0—ՄՀ