ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News
Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ քիչ առաջ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Տեղում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
--0—LՄ