Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Փոքր պետությունների ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ տարեդարձի հարցերով Գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտքաքին գործերի նախարարությունից։

Բացման խոսքով մասնակիցներին ողջունել են Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնսը։

--0-- ԱՀ