Վրաստանում Գրանտ Փղիկին 4 ժամ վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 9, 24News

Thumbnail

Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում: Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում կենդանաբույժները հեռացրել են կենդանու փղոսկրը, քանի որ այն ամբողջությամբ թարախակալված է եղել: Այս մասին հայտնել  է  Econews.am։

Քսաներեքամյա կենդանին Թբիլիսի էր տեղափոխվել 2014 թ.-ին Երևանի կենդանաբանական այգուց: Այդ ժամանակ կենդանու երկու ժանիքներն էլ կոտրված էին, սկսվել էր բորբոքման գործընթաց:

Thumbnail

2014 թվականին բրիտանացի կենդանաբույժները հեռացրել են մեկ ժանիքը, սակայն առաջացել են որոշակի բարդություններ, ինչի հետևանքով կենդանին ստիպված է եղել սպասել 4 տարի հաջորդ ժանիքը հեռացնելու համար: 

Վերջին վիրահատությունն իրականացվել է Հարավային Աֆրիկայի կենդանաբույժների խմբի կողմից: Գերհարդ Սթենկամպը և Ադրիան Թորդիֆն աշխատել են ավելի քան 4 ժամ թարախակալված փղոսկրը հեռացնելու համար: Կենդանաբույժները նշում են, որ վիրահատությունն իրականացնելն անչափ կարևոր էր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է կենդանու մոտ արյան վարակում սկսվեր և նա մահանար: 

Thumbnail

Վիրահատող կենդանաբույժները հավաստիացրել են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն կենդանուն երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Անցքն ամբողջությամբ փակվելու և վերականգնվելու համար կպահանջվի 12-18 ամիս: Վիրահատությունից անմիջապես հետո փիղը ոտքի է կանգնել և քայլել:

Գրանտ փղիկի վիրահատությունը նկարահանել է «UATV English» հեռուսաընկերությունը։