Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

Արման Աբովյան

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի։

Բավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի։

Օրինակ, ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։

Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ և բնականաբար դա ԲՀԿ֊ն է։

Երբ կորոնավիրուսի համավարակը, դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը և թքած ունենալով հասարակ մարդկանց անվտանգության վրա ՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ (հետագայում արդարանալով, թե բա՝ չգիտեինք), իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ՝ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմությանը  վարկաբեկող շինծու  նյութեր է տարածում, իսկ այդ ընթացքում մարդիկ շարունակում են մահանալ։

Կամ մեկ ուրիշ օրինակ, երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները (ուժային և տարատեսակ ՊՕԱԿ֊ներ) արտաքին վտանգները կանխելու փոխարեն, զբաղված են կատաղի պայքարով կրկին՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի դեմ։

Ադրբեջանցիները և թուրքերը հայկական տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես իրենց տանը գողանալով հայկական տեղեկատվական գաղտնի նյութերը , իսկ ՊԵՏԱԿԱՆ տեղեկատվական կառույցները զբաղված են ՀՀ պատգամավորների,   ԲՀԿ անդամների գաղտնալսումներով և զուգահեռաբար կազմակերպում լկտի և ստահոդ տեղեկատվական տեռոր մեր հանդեպ,  հայկական սոցիալական տիրույթներում և իրենց գրպանների  լրատվամիջոցներում (չմոռանամ ասել, որ շինծու և կեղծ լուրերի տարածման առաջամարտիկներ են նաև իշխանական պատգամավորները...

Հիշեցենեմ, որ այս պատգամավորները, ի դեպ հարկատուներից աշխատավարձ են ստանում)։

...շարունակելի»։

--0--ԱՀ