Վահագն Վարագյանն ընտրվել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

ю

Այսօր հաջողությամբ կայացավ «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարը, որի ընթացքում ընտրվեցի կազմակերպության ղեկավար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

«Մեր շարժումը հետամուտ է լինելու առկա բոլոր բնապահպանական խնդիրներին և հատկապես դրանց լուծմանն ուղղված քայլերին՝ ի շահ մեր հասարակության և մեր Հայրենիքի: Վստահեցնում եմ, որ չի լինելու այնպիսի բնապահպանական խնդիր, որը դուրս կմնա մեր օրակարգից:

Հույս ունեմ, որ հայաստանյան իրականության մեջ բնապահպանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիների, մասնագետների հետ կունենանք ակտիվ համագործակցություն: Մենք մեկ Հայրենիք ունենք, մենք գնալու այլ տեղ չունենք ու մեր Հայրենիքին կանաչ ապագա է պետք՝ հանուն մեր սերունդների առողջության և ազգի հարատևության»,- գրել է նա։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս