Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

կորոնավիրուս

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։

Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատնվել է 35-45%-ի շրջանակներում»։

--0--ԱՀ