Արցախում 11 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են․ Արցախի տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Հիվանդանոց-900x400-1.jpg

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով՝ վիրահատվելու հնարավորությունից։

Այս պահի դրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ:

Նշենք, որ մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հաջողվել է Արցախից Հայաստան տեղափոխել ընդամենը 16 հիվանդի։

--00--ԱՀ