Աջ ղեկով մեքենաների հարցը կլուծվի․ տրանսպորտի փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

Աջ ղեկով մեքենաների ներմուծման համար ժամանակավոր լուծում է գտնվել. առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել: Այդ մասին 24TV-ի հետ զրույցում հայտնել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նա անդրադարձել է նաև Լարսի անցակետին, Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու հարցին և տրանսպորտային համակարգում առկա խնդիրներին։

Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում։