ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

աած

ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նշվում է, որ գործով կա 2 մեղադրյալ: Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված Էրիկ Ե.-ն և Գոռ Ս.-ն փետրվարին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռները և մեկ մետաղապլաստե պատուհան՝ հետագայում դրանք իրացնելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում:

Գործով անցնող մեղադրյալները կալանավորվել են: Գործով առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:

--0--ԱՀ