Երևան-Մեծամոր ճանապարհին անձրևաջրերի արգելափակումից դուրս է բերվել մոտ 20 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 11-ին՝ ժամը 21:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը՝ ճանապարհի ուղին փոխելով. տուժածներ չկան:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս