Մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել զինատեսակներ, որոնցով մի ամբողջ պատերազմ ենք անցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

արայիկ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ :)»

--00—ԼՄ