Ադրբեջանցի օգտատերերը խոսում են 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին. ՊՆ նախկին խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

արծրուն

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հրապարակելով ադրբեջանական մարդկային և տարածքային կորուստների վերաբերյալ տեղեկություն: 

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»,-գրել է ՊՆ նախկին խոսնակը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

--00—ԼՄ