Ալիևի հարցում մեր բախտը բերել է․ տապալված պետության լավագույն բնորոշիչներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Ադրբեջանը սադրանքի է դիմել ՀՀ սահմանին, փորձել է ներխուժել, ինչից հետո հետ է շպրտվել և սկսել են ռազմական գործողություններ։ Որևէ ռազմական օգնության կարիք այս պահին չունենք։ Մեր ԶՈւ-ն աներկբա վերահսկում է իրավիճակը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ 

«Ուկրաինայում տարբեր գործիչներ արդեն իսկ քննադատել են իրենց ԱԳՆ միավեկտոր հայտարարությունը։ Կարծում եմ, որ հայ-ուկրաինական հարաբերություններում բազմաթիվ կետեր կան, որոնք պետք է քննարկվեն։ Իսկ ՀԱՊԿ-ը հստակ կոչ է անում դադարեցնել կրակը երկու երկրների միջև, որոնցից մեկը՝ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ է», - նշել է պատգամավորը։  

Ռուբինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակին, ասելով, որ «Բաքվում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ այս ամենը կապված է Ադրբեջանի ներկլանային իրավիճակի հետ։ Ալիևը վկայեց՝ դիվանագիտական առումով արդյունավետ չեն գործել․ կարծում եմ՝ դա հայկական դիվանագիտության կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է»,-ասաց Ռուբինյանն այնուհետև հավելեց, որ «Ալիևը հայտարարել է՝ չի կարողացել գտնել իր ԱԳՆ-ին։ Սեփական կաբինետը վերահսկել չկարողացող նախագահի հետ գործ ունենք։ Նրա հարցում մեր բախտը բերել է․ տապալված պետության լավագույն բնորոշիչներից մեկն է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս