ՀՖՖ-ն սահմանել  է մրցանակ ՀՀ առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մրցույթ է սահմանել, որով որոշվելու են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի՝ այս դեպքում հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները եւ ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, ինչպես նաեւ եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները եւ մարզիչները:

Հայաստանի 201-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներն են.

1.Ալֆոնսե Կասսե Կոջո «Արարատ-Արմենիա»

2.Մաիլսոն Լիմա «Արարատ-Արմենիա»

3.Պետրոս Ավետիսյան «Արարատ-Արմենիա»

4.Յուսուֆ Օտուբանջո «Արարատ-Արմենիա»

5.Մաքսիմ Մայրովիչ «Նոա»

6.Վլադիմիր Ազարով «Նոա»

7.Վալերիո Վիմերկատի «Նոա»

8.Վսեւոլոդ Երմակով «Շիրակ»

9.Սոլոմոն Ուդո Իմե «Շիրակ»

10.Մորի Կոնե «Շիրակ»

11.Կարեն Մուրադյան «Շիրակ»

12.Դավիթ Մանոյան «Շիրակ»

13.Նիկիտա Բարանով «Ալաշկերտ»

14.Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

15.Գուստավո Մարմենտինի «Ալաշկերտ»

16.Տիագո Գալվաո «Ալաշկերտ»

17.Ալեքսանդար Գլիշիչ «Ալաշկերտ»

18.Ջոնել Դեսիրե «Լոռի ՖԱ»

19.Վարդան Շահատունի «Լոռի ՖԱ»

20.Դենիս Դեդեչկո «Արարատ»

21.Եվգենի Կոբզար «Ուրարտու»

22.Կարեն Մելքոնյան «Ուրարտու»

23.Արթուր Միրանյան «Փյունիկ»

24.Արաս Օզբիլիս «Փյունիկ»

25.Գեղամ Հարությունյան «Գանձասար-Կապան»

Հայաստանի 2019-20 մցրաշրջանի լավագույն մարզչի թեկնածուներն են.

1.Վարդան Մինասյան «Արարատ-Արմենիա»

2.Իգոր Պիկուշչակ «Նոա»

3.Վարդան Բիչախչյան «Շիրակ»

4.Դավիթ Կամպանյա «Լոռի ՖԱ»

Ընտրությունը կատարելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Քվեարկությունն ավարտվելու է հուլիսի 29-ին 18:00-ին:

--0--ԿԿ