Գյումրիում մեքենա են գողացել. գողություն կատարողները նախկինում դատապարտված են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

Հուլիսի 23-ին մի տղամարդ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ, օգտվելով մեքենայի հետևի դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Գյումրու Բուլվարային թաղամասի 7-րդ փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «Ֆոլքսվագեն Գոլֆ 3» մեքենան։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներն ստացվեցին, որ մեքենան Երևանյան խճուղու գազալցակայանի տարածքում է։

Ոստիկանության Մուշի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները նշված գազալցակայանում հայտնաբերեցին մեքենան։ Կասկածյալները նկատելով ոստիկանության ծառայողներին՝ դիմադրություն ցույց տվեցին ու դիմեցին փախուստի։

Ոստիկանները հետապնդեցին ու բերման ենթարկեցին Գյումրիի՝ նախկինում դատապարտված` 29 և 20-ամյա բնակիչներին։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս