Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 29, 24News

ռոմանոս

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լի­ազորությունները կատարում է առա­ջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ որ հնա­րավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզ­պետ Ռոմանոս Պետրոսյանը:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարա­րել, որ չի բացառվում իրեն մինչեւ եր­կուշաբթի նշանակեն նախարար:

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որեւէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կար­գավիճակից բխող իմ պարտականու­թյունները»:

Մեր այն հարցին՝ առա­ջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտո­նապես չկա, եւ ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարա­կան է տվել մայիսի 5-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ