Չեմ պատրաստվում հեռանալ ԲՀԿ-ից, չեմ պատրաստվում դավաճանել իմ թիմին. Արթուր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

բհկ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի պատրաստվում հեռանալ կուսակցությունից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Ես բազմիցս հերքել եմ այն, սակայն, ինչպես հասկանում եմ՝ կրքերը չեն հանդարտվում:

Ես 2006 թվականից անդամակցում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ իմ համախոհների կողքին եմ լինելու միշտ:

Ցանկանում եմ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին, որովհետեւ ես չեմ պատրաստվում հեռանալ կուսակցությունից, ես չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին, ես չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքները եւ իմ թիմին:

Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ եւ շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան: Եվ խոսելու փոխարեն ես գերադասում եմ իմ գործով ապացուցել իմ նվիրվածությունը:

Առո՛ղջ եղեք»,-գրել է նա:

--00—ԼՄ