Փաշինյանը ԲՏԱ նախարարությունում նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News            

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Նարեկ Վիկտորի Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար։ 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս