Փայտածուխի արտադրամասում ապօրինություններ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ են կատարել Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասում: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ստուգման արդյունքում հայտնաբերվել է 264 պարկ փայտածուխ, 2 փայտածուխի տարա՝ լի փայտանյութով:

Արտադրամասի տնօրենը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս