Հայ զինվորականները կմասնակցեն Միջազգային բանակային խաղեր-2020-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

հասարակական

Հայ զինվորականները կմասնակցեն Միջազգային բանակային խաղեր-2020-ին: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Մրցույթին ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքեր, ռազմական ոստիկանության ծառայողներ, սպառազինության եւ թիկունքի, հրթիռային զորքերի եւ հրետանու վարչություններ: Բացի այդ, «Բանակ-2020» ֆորումին կմասնակցեն ՊՆ եւ ԶՈւ Գլխավոր շտաբի առանձին պատվիրակություններ:

Միջազգային բանակային խաղերը կմեկնարկեն օգոստոսի 23-ին եւ կավարտվեն սեպտեմբերի 5-ին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ակնկալվում է 250 թիմի ժամանում, ընդհանուր առմամբ՝ 6000 մարդ:

«Հրավերներ է ուղարկվել 90 պետությունների, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների: 5 տարում խաղերին մասնակցել են 40 երկրների բանակների ավելի քան 20 000 ներկայացուցիչներ: Այս տարի խաղերը ներառում են 31 մրցույթ, որոնցից մի քանիսն ավանդաբար կանցկացվեն այլ երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի տարածքներում: Առաջին անգամ «Դաշտային խոհանոց» մրցույթին կմասնակցի Շրի Լանկան»,-ասել է Շոյգուն:  

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս