14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հայտարարագրել է բնակարան, դրամական միջոցներ եւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա եկամտի չափը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ա. Բալյանը շարժական գույք չի հայտարարագրել:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2 750 000 ՀՀ դրամ, 14 500 ԱՄՆ դոլար եւ 13 000 եվրո:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 407 737 ՀՀ դրամ:

Նշենք, որ 1996–2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչեւ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ: 2017–2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։