Էրդողանը սպառնացել է Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական քաղաքացիական նավերի դեմ ուղղված «ցանկացած հարձակում»:

Նա վերահաստատել է նաև թուրքական կողմի այն որոշումը, որ նշյալ նավը շարունակելու է իր աշխատանքները մինչև օգոստոսի 23-ը:

Իսկ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-հունական հարաբերություններում լարվածության աճի «մեղավորը» Հունաստանն է:

«Մենք երբևէ կողմ չենք եղել լարվածությանը: Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս» նավին, այլապես կստանա դրա պատասխանը»,-ասել է նա:

Նրա պնդմամբ` ոչ ոք «ահաբեկելով» որևէ բանի չի կարող հասնել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ֆրանսիան պետք է խուսափի Արևելյանն Միջերկրականում լարվածությունը սրող քայլերից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական կողմը պնդում է, թե Հունաստանը Էգեյան ծովում՝ Ռոդ կղզու մոտ, կրակ է բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող նավի վրա: 2 թուրք ու մեկ սիրիացի քաղաքացիական է վիրավորվել, իսկ նավը հարձակման հետեւանքով խորտակվել է:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս