Արմեն Շահգելդյանը դադարեցրել է գործունեությունը ՀՖՖ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

Շահգելդյան

«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի ֆուտբոլասերներ, հանդիսանալով ՀՖՖ գործադիր կոմիտեի տեխնիկական և զարգացման կոմիտեի նախագահ, դադարեցնում եմ իմ գործունեությունը:

Ցանկանում եմ, որ ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրողները, ընտրելուց հետո էլ լինեն հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի մասին մտածող, անկեղծ, արդար, հոգատար և անմնացորդ նվիրյալներ»:

--00—ՄՀ