Աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշներից մեկը պարտվեց, մյուսը հաղթեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Մրցապայքարը հայ մարզիկներից մեկն անհաջող է սկսել, մյուսը՝ հաղթանակով։ Ազատ ոճի ըմբիշ 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը 0:11 հաշովով պարտություն է կրել: 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը 8:2 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, 1/8-ում պայքարել ուզբեկ Իբոդովի հետ և պարտվել 3:6 հաշվով:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է ևս 3 մարզիկ՝ Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ):