Սամվել Ալեքսանյանը «զոհաբերում» է փեսային ՔՊ-ի թեկնածուների համար. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին, «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ Այդ մասին գրում է «Հրապարակը»։

«ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ՝ Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչեւ վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» թեկնածուների՝ Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ Հրաչ Հակոբյանի համար։

Ի դեպ, Նահապետյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ավելի ճիշտ՝ վերցնում էր խոսափողը, բայց չէր խոսում։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն այս ընտրատարածքում Արարատ Մկրտչյանն է, որի հայրը, ըստ տեղեկությունների, հին ՀՀԿ-ական է»,- գրում է պարբերականը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։