Քանաքեռ-Զեյթուն համայնքում կոտրել են կանգառի ապակիները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Երևանում կրկին կոտրել են կանգառի ապակիները։ Այս մասին հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

«Կրկին կանգառ են ջարդել` այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ մեկ գիշերում 5 կանգառ էին վնասել։

--0--ԿԿ