Աբովյանում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի առողջական վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

․

Սեպտեմբերի 18-ին` ժամը 15։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ն․, ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Մուշեղ Հ․-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և վարորդին, ով հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

--00--ԱՀ