Ես չեմ խնդրում ի դեմս ինձ տեսնել Բելառուսի ապագա նախագահին. Տիխանովսկայա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Տիխանովսկայա

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ չի ներկայանում իբրև երկրի ապագա նախագահ:

«Ես չեմ խնդրում ինձ ընկալել իբրև Բելառուսի ապագա նախագահ, քանի որ ինքս այդ դիրքերից հանդես չեմ գալիս: Իմ նախընտրական ծրագիրը երեք կետից էր բաղկացած, որոնցից հիմնականը նոր ընտրությունների անցկացումն էր՝ արդար, բաց և թափանցիկ ընտրությունների: Եվ հենց այդ ժամանակ էլ կընտրվի նոր նախագահը»,- ասել է նա:

Տիխանովսկայան նկատել է՝ ապագա նախագահը կլինի ուժեղ առաջնորդ: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս