ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ սկսած, ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտյան հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնել են ցուցարարները։
Ըստ նրանց՝ հանդիպմանը հրավիրել է Նիկոլ Փաշինյանը, ակցիայի մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները։
«Վարչապետն ասաց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, ինչը բարձր է Հայաստանում: Ամեն դեպքում նա հուսադրող պատասխան տվեց, ասաց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգու հարցը լուծվի։ Չգիտենք, թե դա երբ կլինի այսօր, թե 5 օրից: Ամեն դեպքում մեր ակցիան շարունակվում է»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
--00—ՄՀ