24News-ի օպերատորը տեղափոխել է վիրավոր լրագրողներին․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

կոլաժ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հրապարակել  է Արցախում վիրավորում ստացած լրագրողներին տեղափոխող մեքենայի լուսանկարները։ 

Նշենք, որ ավտոմեքենան պատկանում է 24News-ի օպերատոր Արթուր Հարությունյանին։ 

Արցախ
մեքենա

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանական կողմի հերտակոծությունների հետևանքով վիրավորումներ են ստացել 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները։ 

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: 

Հրետակոծության տակ են հայտնվել նաև «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը և «Дождь» հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Ելովսկին։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս