Միջազգային հանրությունը բացարձակ անզորություն ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղի հարցում․ Վուչիչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Վուչիչ

Միջազգային հանրությունը բացարձակ անզորություն ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ում։

Վուչիչը հայտնել է, որ Կոսովոյում և Մետոխիում հակամարտության սառեցմանը դեմ է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի այժմյան հակամարտությունը ցույց է տալիս, թե որքան վտանագվոր է սառեցված հակամարտություննները։

«Այս հակամարտությունում մենք տեսանք միջազգային հանրության բացարձակ անզորությունը, դրա համար ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտությանը։ Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախում, որտեղ միջազգային հանրությունն անզոր է։ Քանի որ ես կողմ եմ, որպեսզի հարցրերը լուծվեն այսօր և վաղը, և ոչ թե մնան մեր երեխաներին»,- հայտնել է նախագահը։

--00—ՄՀ