Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության այս պատերազմը չէր սկսվի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները չէին սկսվի առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ AFP-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության այս պատերազմը չէր սկսվի»,- ասել է նա։

Նա նշել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, եթե դրան պատրաստ է նաև Ադրբեջանը։

«Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխադարձ զիջումների վրա»,- ասել է Փաշինյանը,- Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են այդպիսի զիջումների, որոնց պատրաստ է նաև Ադրբեջանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ