Ի լուր անտարբեր աշխարհի` բելգիահայ թավջութակահարը նվագում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի` բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագում Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։

«Ես եկել եմ այստեղ՝ ասելու, որ չի կարելի հրետակոծել եկեղեցիները։ Ես կատարեցի այստեղ մեր մեծ երգահան Կոմիտասի երաժշտությունը, ով մազապուրծ լինելով Ցեղասպանությունից, ստիպված եղավ հեռանալ հայրենիքից։ Դրանից հետո նա գրեց «Կռունկը»։ Ցավոք սրտի, ես ինքս Հայաստանից դուրս եմ ապրում և այս երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ»,- ասել է նա։

--00--ԱՀ