Հերքում. Կապանի ԲԿ-ում 22 վիրավոր զինծառայողների տարածված ցուցակը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ֆեյք

Կապանի բժշկական կենտրոնի անունից սոցիալական ցանցերում շրջանառվում է ԲԿ֊ում գտնվող 22 վիրավոր զինծառայողների ցուցակ, որը, բուժկենտրոնի փոխանցմամբ, կեղծ է, գրում է Տեղեկատվության ստուգման կենտորնը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ֊ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ , որը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։

Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-նշվում է հայտարարությունում:

1

Կապանի բժշկական կենտրոնը հերքում է նաև անգիտակից վիճակում գտնվող զինծառայողի մասին տարածվող լուրը:

1

--00—ԼՄ