Կա՛մ Ալիևն է անհավասարակշիռ, կա՛մ իր ներքին լսարանն է դուրս գալիս հավասարակշռությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

վահագ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես հասկանում եմ, որ ներքին լսարանին ուղղված հայտարարությունները որակով էականորեն կարող են տարբերվել դիվանագիտական լեզվից, բայց Ալիևը ընդունելի չափերն անցնում է:

Սա կարող է վկայել, որ կա՛մ Ալիևն ինքն է անհավասարակշիռ վիճակում, կա՛մ համարում է, որ իր ներքին լսարանն է դուրս գալիս հավասարակշռությունից: Չնայած չի բացառվում, որ երկուսն էլ՝ դիվանագիտական ճնշումներ ու ռազմական նպատակների կատարյալ ձախողում:

Ամեն դեպքում զգոնությունը չենք կորցնում: Ոչինչ դեռ չի ավարտվել, որ նոր բան սկսի»:

Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է 3-րդ անգամ հրադադար հաստատվեր, սակայն հրադադրի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածության, հրադադարը պահպանելու է:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:

Նշենք, որ Ալիև նաև հայտարարել է, որ չի բացառում Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում թուրքական F-16 կործանիչների օգտագործումը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս