Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողին Էրեբունի ԲԿ-ում 3-րդ անգամ են վիրահատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կոտենոկ

Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում երրորդ վիրահատությունն է տարել։ Այդ մասին նա հայտնել է Թելեգրամի իր ալիքում:  

Նա նաև տեղեկացրել է, որ առավոտյան իրեն վիրատահած բժիշկների խումբը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը։ 

«Վիրահատությունը հաջող է անցել։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի» ԲԿ-ի բոլոր աշխատակիցներին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն. այս բառերով կարելի է բնութագրել այս հրաշալի մարդկանց»,- գրել է լրագրողը։

Յուրի Կոտենոկը և ևս երկու ռուս լրագրող վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրետակոծության ժամանակ։ ՌԴ քաղաքացիներ Լևոն Արզանովն ու Հրանտ Բալայանը տեղափոխվել են Ռուսաստան, իսկ Յուրի Կոտենոկը շարունակում է բուժումը Հայաստանում:

--00—ԼՄ