Խստորեն դատապարտում ենք Վիեննայի ոճրագործությունը. Փաշինյանը՝ Ավստրիայի կանցլերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Նիկոլ Կուրց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին:

«Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ  զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։

Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին:

Հայ ժողովուրդը, որն այս օրերին ԼՂ-ում պայքարում է վարձ­կան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները:

Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հեռագրում:

--00--ԱԹ